Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նախկին նախագահը խոստովանել է, որ 80-ականներին քննարկել են միջուկային զենք ստեղծելու գաղափարը


Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի

Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի

Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Nuclear Hope հանդեսին տված հարցազրույցում խոստովանել է, որ Իրանը իսկապես քննարկել է միջուկային զենք ստեղծելու գաղափարը։ Դա տեղի է ունեցել 1980-ական թվականներին` Իրաքի հետ պատերազմի կապակցությամբ, երբ կար մտավախություն, որ գուցե Իրաքն ունի նման զենք և այն մի օր կկիրառի Իրանի դեմ։

Ըստ Ռաֆսանջանիի, այնուամենայնիվ, Իրանը երբևէ որևէ կոնկրետ քայլ չի արել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ «Մեր հիմնարար մոտեցումն այն էր, որ Իրանին անհրաժեշտ է բացառապես խաղաղ միջուկային ծրագիր»,- ասել է նախկին նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG