Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 13:46 սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ հաղորդագրության, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.81 և արևելյան երկայնության 44.25 աստիճան, Թուրքիայի տարածքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG