Մատչելիության հղումներ

Բաշկիրիայում դիմակավորված անձինք կրակ են բացել յոթ հայերի վրա. մեկը մահացել է


Ատրճանակ, արխիվ
Ատրճանակ, արխիվ

Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետության Սալավաթ քաղաքում՝ տեղացի գործարար Ա. Սարգսյանին պատկանող ավտոսպասարկման կետում, դիմակավորված անհայտ անձինք կրակ են բացել յոթ մարդու վրա, փոխանցում է LifeNews-ը:

Ռուսական ինտերնետային պարբերականը հաղորդում է, որ վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Սարգսյանը գլխին ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է։

Աղբյուրը նշում է, որ 6 վիրավորները գործարարի ընկերներն են՝ Ա. Ոսկանյան, Տ. Ոսկանյան, Ս. Գրիգորյան, Մ. Մալոմյան, Ա. Ավետյան, Ա. Ակուլյան։ Տուժածների վիճակը գնահատվում է ծանր, 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG