Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ից փոխհատուցումը՝ ամսական մինչև 250 կՎտ/ժ հոսանք սպառող բնակիչներին


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց Երևանի Բաղրամյան պողոտայում, հունիս, 2015թ․
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց Երևանի Բաղրամյան պողոտայում, հունիս, 2015թ․

Էլեկտրաէներգիայի նոր և նախորդ սակագների փոխհատուցման համար կառավարությունը այսօր փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ, Հայաստանի կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, յուրաքանչյուրը՝ հավասար չափով, 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրաէներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը՝ 6․93 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց:

Միաժամանակ, ինչպես նշված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագներից 6․93 դրամ/կՎտ/ժ նվազեցված չափով:

Որոշմամբ, ամսական 250 կՎտ/ժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչ սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG