Մատչելիության հղումներ

Կրթական ծառայություն մատուցող 25 կազմակերպություն՝ խոշոր հարկատուների ցանկում


Երևանի պետական բժշկական համալսարանի շենքը
Երևանի պետական բժշկական համալսարանի շենքը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) հաղորդագրության համաձայն՝ ցանկում ընդգրկված է նաև կրթական ծառայություն մատուցող 25 կազմակերպություն` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 դպրոց, 1 քոլեջ, 1 գիտահետազոտական ինստիտուտ և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 52-րդ տեղը՝ վճարած 1 միլիարդ 740 միլիոն դրամ հարկերով, երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 59-րդ տեղ՝ վճարած 1․5 մլրդ դրամ հարկերով, երրորդը` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 138-րդ տեղում է և վճարել է 630․9 միլիոն դրամ:

Խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետությոն և շինարարության պետական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԱՅԲ կրթական հիմնադրամը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, Երևանի Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջը, Հայաստանում Ֆրանսիական համալասրանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Կրթական և գիտական կազմակերպություններն ընդհանուր առմամբ բյուջե են մուծել շուրջ 8 մլրդ 673 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 7․6 մլրդ, 2013-ին՝ 6․3 մլրդ, իսկ 2012-ին` շուրջ 3․9 մլրդ դրամ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG