Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ հանդիպմանը


Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյան, արխիվ

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյան, արխիվ

Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացել է ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը, որին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը (ԱԱԾ) մասնակցել է ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք՝ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին երեկ ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG