Մատչելիության հղումներ

Գերմանիան խստացնում է սահմանի վերահսկողությունը


Փախստականներ Գերմանիայի և Ավստրիայի սահմանին՝ կամրջի վրա, 27-ը հոկտեմբերի, 2015թ.
Փախստականներ Գերմանիայի և Ավստրիայի սահմանին՝ կամրջի վրա, 27-ը հոկտեմբերի, 2015թ.

Գերմանիան խստացնում է սահմանի վերահսկողությունը՝ ետ ուղարկելով ներգաղթյալներին բալկանյան երկրներ և Աֆղանստան:

Փախստակաների մեծ մասը, հատելով Եվրոպայի սահմանը, շարժվում են դեպի Գերմանիա, որտեղ աշխատանքի ավելի մեծ հնարավորություն կա:

Գերմանիայի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին օրերին կտրուկ մեծացել է ներգաղթյալների թիվը, սահմանին անգամ կուտակումներ են լինում: Գերմանիան մտադիր է մինչև Սուրբ Ծնունդ ավելի խստացնել ապաստարան տրամադրելու պայմանները՝ կանխատեսելով, որ առաջիկա օրերին փախստականների թիվն ավելի է մեծանալու:

Տասն օրից Ավստրիան ևս տեխնիկական պատնեշ կկառուցի հարևան Սլովենիայի սահմանին՝ ներգաղթյալների հոսքից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG