Մատչելիության հղումներ

Ջեյմս Ուորլիք. «Շփման գծում իրավիճակը սարսափելի է»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը գնահատել է «սարսափելի»։

«Ես եղել եմ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության խմբի հետ մենք հատեցինք շփման գիծը։ Եթե նախկինում մեզ մոտ հարցեր էին առաջանում, թե որքան վտանգավոր է այս իրավիճակը, ապա իմ փորձով կարող եմ ասել, որ վիճակը շփման գծում սարսափելի է», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուորլիքը։

Նա նշել է, որ պետք է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ «Մենք պետք է հրատապ լուծում գտնենք խնդրի խաղաղ կարգավորման համար։ Ես իմ գործընկեր միջնորդների հետ եղել եմ անվտանգ վայրում, բայց ԵԱՀԿ երկու ծառայողներ եղել են վտանգի մեջ և սկսել են թաքստոց փնտրել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ Նման միջադեպերն անընդունելի են։ Երբ միջադեպը քննարկում էինք ԵԱՀԿ փորձագետների հետ, նրանք ասացին, որ հնարավոր չի եղել ճշտել, թե որ կողմից է կրակը բացվել։ Նրանք մասնագետներ են այդ հարցում: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ նման միջադեպերը համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ անընդունելի են», - ասել է Ուորլիքը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին​ Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, որին մասնակցել են նաև Մինսկի խմբի համանախագահները, գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG