Մատչելիության հղումներ

Վեսթմինսթրյան աբբայությունում ոգեկոչվեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակները


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Ուելսի արքայազն Չարլզը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG