Մատչելիության հղումներ

Պուտին. Ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Աշխարհում և ոչ մի պետություն չի կարող արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ միայնակ։ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունելով ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին։

«Արդյունավետ պայքարել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ միայնակ այսօր ոչ ոք չի կարող», - ասել է Պուտինը։

«Աշխարհում սպառնալիքները ոչ թե նվազում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է խորանում, և ավանդական վտանգներին նորերն են ավելանում», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ հատկապես ընդգծելով իրավիճակը Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում։

«Առանց ձեր ծառայությունների արդյունավետ աշխատանքի մեր պետությունները զարգանալ չեն կարող», - ասել է Պուտինը՝ կարևորելով նման հանդիպումներն ու ծառայությունների աշխատանքների համակարգումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հանդիպմանը ներկա են եղել ԱՊՀ-ի բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ուկրաինայի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG