Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով կոնֆերանսին կմասնակցի Իրանի ԱԳ նախարարը


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծրագրում է մասնակցել Սիրիայի հարցով առաջիկա ուրբաթ օրը Վիեննայում կայանալիք կոնֆերանսին: Այցի ընթացքում նրան կուղեկցեն երկու տեղակալները, ինչպես նաև միջուկային ծրագրի հարցով երկրի գլխավոր բանակցողը:

Իրանական ISNA լրատվական գործակալությունը փոխանցում է նաև, որ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև: Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը զրուցել են Սիրիայի խնդրի և Վիեննայի առաջիկա բանակցությունների շուրջ:

Նախատեսվում է, որ Վիեննայի բանակցություններին կմասնակցեն Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, եվրոպական և արաբական մի շարք պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նախօրեին հայտարարեց, որ Իրանին առաջին անգամ հրավիրում են մասնակցելու սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված միջազգային կոնֆերանսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG