Մատչելիության հղումներ

Բալայան. Կահիրեում ձերբակալվածների թվում հայաստանցի չկա


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Կահիրեում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ձերբակալված անդամների թվում հայաստանցի չկա։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ի պատասխան Կահիրեում Հայաստանի դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ավելի վաղ «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Almasryalyoum թերթը, գրել էր, որ երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, որոնք ժամանել են Լիբիայից և պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում։ Աղբյուրը նշել էր, թե ձերբակալվածների թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Իրանի քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG