Մատչելիության հղումներ

logo-print

Հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում կգործի օպերատիվ շտաբ


Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյան, արխիվ

Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյան, արխիվ

Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ շտաբի ղեկավար է նշանակվել Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալ՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Օպերատիվ շտաբի անդամների կազմում են ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության շտաբի պետը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների պետերը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել «թեժ գծի» հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG