Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լսումներ կանցկացվեն


Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների լուսանկարը, արխիվ

Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների լուսանկարը, արխիվ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Սենատում նախատեսված են լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

«Ադրբեջանում մարդու իրավունքներն ընտրությունների նախօրեին». այս խորագիրն է կրում սպասվող քննարկումը, որի նախաձեռնողներն են սենատորներ Մարկ Քըրքն ու Քրիս Քունսը, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։

«Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվեց աննախադեպ ճնշումների։ Տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական և կրոնական գործիչներ հայտնվեցին ճաղերի ետևում։ Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների, և այդ ամենը նրանց առողջական վատ վիճակի դեպքում, ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսների դեպքում։ Ճնշումների և վտարումների ենթարկվեցին նաև ամերիկյան հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչներն ու աշխատակիցները, որոնք հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, ինչպես Խադիջա Իսմայիլովան»,- ասվում է սպասվող միջոցառման մամուլի հաղորդագրությունում։

Լսումներին հրավիրված է Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Միրիամ Լենսկոյը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Թամարա Գրիգորևան։ Միջոցառումը վարելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղական Դեյվիդ Քրամերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG