Մատչելիության հղումներ

Երկրաշարժի զոհերի թիվը Աֆղանստանում և Պակիստանում հասել է 350-ի


Չիտրալ, Պակիստան, 27-ը հոկտեմբերի, 2015թ.
Չիտրալ, Պակիստան, 27-ը հոկտեմբերի, 2015թ.

Կործանիչ երկրաշարժի զոհերի թիվը Աֆղանստանում և Պակիստանում հասել է 350-ի։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Պակիստանում զոհվել է առնվազն 241 մարդ, վիրավորվել՝ 1600-ը։ Աֆղանստանում զոհվածների թիվը հասել է 115-ի, կան հարյուրավոր վիրավորներ։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Շուրջ մեկ րոպե տևած 7.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է ինչպես Քաբուլում, այնպես էլ Իսլամաբադում և Դելիում։ Էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Քաբուլից շուրջ 250 կմ հեռավորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG