Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում ռուս զինծառայող է ինքնասպան եղել


«Հմեյմիմ» ռազմակայան, Սիրիա
«Հմեյմիմ» ռազմակայան, Սիրիա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսաստանցի զինծառայողներից մեկի՝ Սիրիայում զոհված լինելու մասին լուրը։

«Պայմանագրային զինծառայողը, ով ծառայում էր Սիրիայի «Հմեյմիմ» օդային ռազմակայանում, ինքնասպան է եղել»,- ՌԴ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախարարությունը, հղում կատարելով զոհված զինծառայողի նամակագրությանը, հայտարարում է, որ ինքնասպանության պատճառ կարող էին լինել զինծառայողի և նրա սիրեցյալի հարաբերությունները։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կրասնոդարի մարզում բնակվող 19-ամյա ռուսաստանցի զինծառայող Վադիմ Կոստենկոյի ընտանիքը հաստատել է նրա մահը՝ չհստակեցնելով մահվան հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG