Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Խուլերի առցանց աջակցման կենտրոն


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Հայաստանի խուլերի միավորումում բացվել է Խուլերի առցանց աջակցման կենտրոն:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Դա կօգնի սոցիալական խոցելի այս խմբին լինել հասարակության մեջ առավել ինտեգրված և զգալիորեն կթեթևացնի նրանց առօրյա շփման հետ կապված հոգսերը, ասված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: Կենտրոնում աշխատում են 4 օպերատորներ:

Այսօր բացման արարողությանը Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ Երևանում բնակվող շուրջ 650 խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց նախկինում աջակցում էին կենտրոնի 5 թարգմանիչները, որոնք ամենուր ուղեկցում էին նրանց, իսկ այժմ մի քանի անգամ ընդլայնվում ու առավել արդյունավետ են դառնում նման աջակցության հնարավորությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար մայրաքաղաքն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը:

Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար առաջնահերթ կարիքներ ունեցող շահառուներին քաղաքապետարանը նվիրել է պլանշետներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG