Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրապարակել է նախնական ընտրացուցակները


Հայաստան - Ընտրություններում քվեարկության պատրաստվող քաղաքացին ծանոթանում է ընտրացուցակին, արխիվ
Հայաստան - Ընտրություններում քվեարկության պատրաստվող քաղաքացին ծանոթանում է ընտրացուցակին, արխիվ

Ոստիկանությունը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները՝ ըստ տարածքների և հանրաքվեի տեղամասերի:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում, ինչպես նաև տեղադրված են ոստիկանության՝ www.police.am պաշտոնական կայքում։

«Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս մինչև դեկտեմբերի 1-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Լիազոր մարմինը, դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև դեկտեմբերի 2-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով այսօրվանից անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG