Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տաջիկստան


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ը կայցելի Տաջիկստան՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Համաձայն վարչապետի որոշման, որը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում, պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նրա տեղակալ Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG