Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կժամանեն Ղարաբաղ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, այսօր ժամանելու են Ստեփանակերտ՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ վաղը համանախագահները մասնակցելու են Մարտակերտ - Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

«Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ Ղարաբաղի կողմից: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը», - ասված է Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG