Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է պաշտոնական Կիևի որոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավիաչվերթները դադարեցնելու մասին:

«Ուկրաինական կառավարության նախաձեռնությամբ դադարեցվել են բոլոր ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստան և Ուկրաինա: Ուկրաինացի ղեկավարների՝ սեփական ժողովրդի հետ պայքարելու հերթական փայլուն օրինակը․ ուղևորների երեք չորրորդը ուկրաինացիներ էին: Ուժեղ քայլ է», - այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում էին կայացրել ավելի վաղ, որի հետևանքով երկու երկրների միջև ավիաչվերթները դադարել են այսօրվանից՝ հոկտեմբերի 25-ից տեղական ժամանակով ժամը 00:00-ից: Սեպտեմբերին ուկրաինական իշխանությունները որոշել էին, որ ռուսական ավիաընկերությունները Ղրիմ չվերթներ կատարելով՝ խախտում են ուկրաինական օրենսդրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG