Մատչելիության հղումներ

Բաշար Ասադն ընդունել է Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը


Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 21-ը հոկտեմբերի, 2015թ․

Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 21-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահ Բաշար Ասադն ընդունել է Ռուսաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ պատվիրակությունը Սիրիային հումանիտար օգնություն է տարել՝ դեղորայք և մանկական սնունդ:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն հաղորդել է, որ հանդիպման ընթացքում նախագահ Ասադը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել երկրի հաջորդ նախագահական ընտրություններին :

BBC-ի փոխանցմամբ, նա նաև երախտիքի խոսքեր է հայտնել Ռուսաստանի ռազմական աջակացության համար և ընդգծել, որ ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելը կնպաստի երկրում իրավիճակի կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG