Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հանրային համակրանքը վայելող ուժը համարվում է ներկայիս ընդդիմությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղի թղթակիցը հաղորդում է, որ Յարոսլավ Կաչինսկու գլխավորած այդ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների շուրջ 40 տոկոսը:

Իսկ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի հայտարարում է, որ իր քվեն կտա արդեն երկու անգամ անընդմեջ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը, որի ղեկավարը երկրի վարչապետ Եվա Կոպաչն է:

Հարցումների տվյալները հաստատվելու դեպքում այս երկու կուսակցություններից մեկը կկարողանա կառավարություն ձևավորել ինքնուրույն: Լեհաստանում ընտրում են 460 պատգամավոր Սեյմի համար (խորհրդարանի ստորին պալատ) և 100 պատգամավոր Սենատի համար (խորհրդարանի վերին պալատ):

Ընտրությունների նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակցել ընտրություններին: Հանրային կարծիքի հարցումները վկայում են, որ խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել յուրաքանչյուր երկրորդ լեհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG