Մատչելիության հղումներ

logo-print

Բալկանյան երկրները պատրաստ են փակել սահմանները փախստականների առջև


Փախստականները սլովենա-ավստրիական սահմանին, արխիվ

Փախստականները սլովենա-ավստրիական սահմանին, արխիվ

Բուլղարիան, Ռումինիան և Սերբիան պատրաստ են փակել իրենց սահմանները փախստականների համար, եթե նման որոշում ընդունեն նաև Գերմանիան և Ավստրիան: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում սերբ և ռումինացի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երեք բալկանյան երկրները մտադիր չեն «բուֆերային գոտիների» վերածվել:

Եվրոպա ժամանող հազարավոր փախստականներ կուտակվել են արևմտյան բալկանյան երկրներում, որի արդյունքում Հունգարիան փակել է իր սահմանները Սերբիայի և Խորվաթիայի հետ: Ձմեռը մոտենալուն զուգահեռ, այդ երկրների իշխանությունները հայտարարում են, որ հնարավորություններ և միջոցներ չունեն տեղավորելու կարիքավոր փախստականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG