Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում նոր ներկայացուցիչ է նշանակել


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ է նշանակել Բրեթ ՄըքԳերքին: Այդ պաշտոնում նա փոխարինելու է գեներալ Ջոն Ալենին, ով կոալիցիան ղեկավարել է վերջին 13 ամիսների ընացքում:

Մինչ նոր պաշտոնի ստանձնումը, ՄըքԳերքը աշխատում էր Սպիտակ տանը՝ որպես Իրաքի հարցերով խորհրդական: Օբամայի խոսքով՝ նա ամենավստահելի խորհրդականներից մեկն էր:

ԱՄՆ-ը գլխավորում է 65 երկրներից բաղկացած կոալիցիան, որը պայքարում է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG