Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իարդրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG