Մատչելիության հղումներ

Վիեննայում մեկնարկել է Քերրի-Լավրով հանդիպումը


Քերրի-Լավրով հանդիպումը Վիեննայում, 23-ը հոկտեմբերի, 2015թ․
Քերրի-Լավրով հանդիպումը Վիեննայում, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

Վիեննայում քիչ առաջ մեկնարկել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, բանակցությունները, որոնք, ինչպես ակնկալվում է, կենտրոնացված կլինեն սիրիական ճգնաժամի կարգավորման թեմայի վրա, անցնում են «Իմպերիալ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում: Դրանք այնուհետև կշարունակվեն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG