Մատչելիության հղումներ

Ասադի բանակը ևս երկու գյուղ է գրավել Հալեպի մերձակայքում


Սիրիայի կառավարական բանակի կին զինծառայող, հոկտեմբեր, 2015թ․

Սիրիայի կառավարական բանակի կին զինծառայող, հոկտեմբեր, 2015թ․

Սիրիայի կառավարական բանակը այսօր իրականացրած գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատել Հալեպին մերձակա ևս երկու գյուղերի նկատմամբ:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը գրավել են քաղաքից հարավ-արևմուտք ընկած ալ-Հուվեյզ և ալ-Քարասի գյուղերը:

Հալեպի շրջանում հատուկ գործողությունը Սիրիայի բանակը սկսել է մեկ շաբաթ առաջ: Երկրի զինված ուժերի հրամանատարությունը նախորդ օրերին հայտարարել էր շրջանում մեկ տասնյակից ավելի ավանների և գյուղերի գրավման մասին:

Հալեպ քաղաքի տարբեր շրջաններ ներկայումս երեք ուժեր են վերահսկում՝ կառավարական զորքերը, ընդդիմադիր ապստամբներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG