Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայում ավտովթարի հետևանքով առնվազն 42 մարդ է զոհվել


Ֆրանսիա - Շտապ բուժօգնության ավտոմեքենան վթարի վայրի մոտակայքում, Բորդո, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

Ֆրանսիա - Շտապ բուժօգնության ավտոմեքենան վթարի վայրի մոտակայքում, Բորդո, 23-ը հոկտեմբերի, 2015թ․

Առնվազն 42 մարդ է զոհվել այսօր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյից ոչ հեռու գտնվող Փյուիսեգեն ավանի մերձակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ հիմնականում տարեցների փոխադրող ավտոբուսը բախվել է բեռնատարին:

Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ ևս մի քանի մարդ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել մեքենաների բախման և հաջորդած հրդեհի հետևանքով:

«Սա վիթխարի ողբերգություն է», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը՝ խոստանալով, որ տեղի ունեցածի հանգամանքները կքննվեն:

Ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ ժամանելով դեպքի վայր՝ հրշեջները հանդիպել են հսկայական բոցի, և զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG