Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ցուցմունք կտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի դեմ հարձակման գործով


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բենգազիում (Լիբիա) 2012 թվականին ԱՄՆ հյուպատոսարանի դեմ հարձակման գործով ցուցմունք կտա: Քլինթոնն այդ մասին ելույթ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեում, որն էլ իրականացնում է գործի հետաքննությունը:

Կոմիտեն ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրեյ Գոուդին, ու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ հարձակման մասին հարցերի պատասխանները արդեն իսկ հետաքննության մաս են կազմում և ենթադրում են, որ կոմիտեի այդ լսումները քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնց նպատակը նախագահական ընտրություններից առաջ Քլինթոնի հեղինակությունը փչացնելն է։

Կոմիտեի նախագահը հերքել է այս մեղադրանքները։ Հիշեցնենք, 2012 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետևանքով զոհվել են չորս ամերիկացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը։ Վաշինգտոնում անկախ հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դիվանագիտական կառույցը պատշաճ կերպով չէր հսկվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG