Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը հասել է պատմական առավելագույնի ՝ մոտ 90 տոկոսի։ Նման տվյալներ է հրապարակել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը։

Ուսումնասիրության տվյալները վկայում են, որ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել 89.9 տոկոս՝ այդպիսով գերազանցելով նախորդ ցուցանիշը՝ այս տարվա հունիսի դրությամբ 89.1 տոկոսը։

Պուտինի վարկանիշի աճը, ըստ ռուս սոցիոլոգների, կապված է Սիրիայի իրադարձությունների, ռուսական ավիացիայի գործողությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG