Մատչելիության հղումներ

logo-print

Չեխական պատվիրակությանը 5 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում


Soviet Union -- Sheremetevo Moscow's Airport handles international and domestic flights, 1972

Soviet Union -- Sheremetevo Moscow's Airport handles international and domestic flights, 1972

Ռուսական իշխանությունները մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում մի քանի ժամ շարունակ թույլ չեն տվել չեխական պատվիրակության ուղևորվել Ուլյանովսկ՝ մասնակցելու Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված Չեխոսլովակիայի լեգեոներների հուշարձանի բացմանը։

Պատվիրակությունը Մոսկվա է ժամանել հինգշաբթի առավոտյան՝ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպված հատուկ չվերթով։

Սահմանապահների կողմից ստուգում անցնելուց հետո պատվիրակությանը թույլ չեն տվել օդանավ մտնել՝ հինգ ժամ շարունակ պահելով օդանավակայանում։ Չեխական կողմը պնդում է, որ այցը նախապես քննարկվել է ռուսական կողմի հետ, այդուհանդերձ, ժամանելով Մոսկվա՝ սահմանապահները ստուգումներ անցկացնելու պահանջ են ներկայացրել։

Ռուսաստանում Չեխիայի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG