Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մադրիդում հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության զարգացմանը, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ - ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի գործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:

Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:

Սերժ Սարգսյանը Ժոզեֆ Դոլին է ներկայացրել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը Հայաստանի համար:

Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:

Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG