Մատչելիության հղումներ

Քերրին Բեռլինում բանակցել է Նեթանյահուի հետ


Ջոն Քերրի և Բենյամին Նեթանյահուի հանդիպումը Բեռլինում, 22-ը հոկտեմբերի, 2015թ․
Ջոն Քերրի և Բենյամին Նեթանյահուի հանդիպումը Բեռլինում, 22-ը հոկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Բեռլին, որտեղ բանակցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Մինչ բանակցությունները Քերրին հույս էր հայտնել, որ կհաջողվի թուլացնել լարվածությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև:

Պետքարտուղարը պատրաստվում է հոկտեմբերի 24-ին Հորդանանում հանդիպել նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ՝ փորձելով հստակեցնել սրբավայրերի կարգավիճակի հարցը:

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը դարձել է վերջին օրերի իսրայելա - պաղեստինյան ընդհարումների պատճառ․ իսրայելցի պատգամավորների և կրոնական գործիչների հաճախակի դարձած այցերը մզկիթ պաղեստինցիների մոտ անհանգստություն են առաջացրել՝ կապված սրբավայրի կարգավիճակի հնարավոր փոփոխության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG