Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովի նախագահը փախստականների հարցով հանդիպում է պահանջում


Միգրանտներ Սլովենիայում, 20-ը հոկտեմբերի, 2015թ․

Միգրանտներ Սլովենիայում, 20-ը հոկտեմբերի, 2015թ․

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հոկտեմբերի 25-ին արտահերթ հանդիպում է պահանջել Բրյուսելում՝ Արևմտյան Բալկաններում միգրանտների ճգնաժամին լուծում գտնելու համար:

Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովենիայի առաջնորդները կհանդիպեն Եվրամիության անդամ երկրներ չհանդիսացող Մակեդոնիայի և Սերբիայի ղեկավարներին:

Խնդիրն այժմէական է, քանզի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ, որոնք հիմնականում փախչում են սիրիական պատերազմից, փորձում են տարբեր ճանապարհներով անցնել արևմուտք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG