Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկվածների հարազատներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին


Ցուցարարները կառավարության շենքի մոտ, 22-ը հոկտեմբերի, 2015թ.

Ցուցարարները կառավարության շենքի մոտ, 22-ը հոկտեմբերի, 2015թ.

Ցմահ ազատազրկվածների հարազատներն այսօր առավոտյան կրկին կառավարության շենքի մոտ էին՝ իրենց հարազատների քրեական գործերը վերանայելու պահանջով։

Նրանք նշում են, որ այդ գործերում կան նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները նույնիսկ «աչքի չեն անցկացրել այդ հանգամանքները»։ Ցուցարարները վստահ են, որ եթե գործերը վերանայվեն, ապա շատերի պատժաժամկետները կկրճատվեն, ոմանք նույնիսկ ազատ կարձակվեն։

Անցած շաբաթ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց ու արձագանք չստանալուց հետո, ցմահ ազատազրկվածների հարազատները երթով ուղղվել էին նախագահական ու իրենց պահանջ-նամակը հանձնել՝ նշելով, որ հինգ օրից գալու են պատասխանի հետևից։

Հինգ օրը լրացել է, սակայն այսօր էլ կառավարությունից դեռ արձագանք չստանալով՝ նրանք որոշեցին նախ գնալ դատարան, որտեղ այսօր հրապարակվելու է ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի հարցով որոշումը. կա՛մ նա պետք է ազատ արձակվի, որովհետև անբուժելի հիվանդ է, կա՛մ պետք է մերժվի նրան ազատ արձակելու միջնորդությունը: Այնուհետև ցուցարարները կրկին կշարժվեն դեպի նախագահական՝ իրենց նամակի պատասխանի հետևից։

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG