Մատչելիության հղումներ

Խամենեին հավանություն տվեց միջուկային գործարքին՝ որոշակի պայմաններով


Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի, Թեհրան, 12-ը հոկտեմբեր, 2015թ․

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի, Թեհրան, 12-ը հոկտեմբեր, 2015թ․

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զգուշացնում է՝ Թեհրանը պետք է զգոն լինի գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագրի հարցում, և ավելացնում՝ Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել:

Նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում նա գրել է, որ գերտերությունները պետք է հստակ նշեն պատժամիջոցների վերացման փաստը, և զգուշացրել, որ փաստաթղթում կառուցվածքային թույլ կետեր կան:

Այդպիսով, Խամենեին հավանություն է տվել միջուկային գործարքին՝ որոշակի պայմաններով, նշում են լրատվական գործակալությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG