Մատչելիության հղումներ

«Յուվեցի Կարոյի» փեսան դատապարտվեց 6.5 տարվա ազատազրկման


Ոստիկանությունը աշխատում է «Վերնիսաժի» կրակոցների վայրում, 17-ը մայիսի, 2014թ.

Ոստիկանությունը աշխատում է «Վերնիսաժի» կրակոցների վայրում, 17-ը մայիսի, 2014թ.

Քիչ առաջ դատարանը հրապարակեց Վերնիսաժի կրակոցների գործով դատավճիռը: Պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6.5 տարվա, նրա կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանը՝ 3 տարվա, Ներսես Մելքոնյանը՝ 2 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Գոռ Առաքելյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել «ՊՄ/Մակարով» տեսակի ատրճանակ, 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վտանգավոր վնասվածք է հասցրել Վալերի Հովհաննիսյանին ու Ներսես Մելքոնյանին։ Անուղղակի դիտավորությամբ էլ վիրավորել է երեք այլ անձանց՝ առողջության տևական քայքայումով։

Մեղադրողը ազատազրկում էր պահանջել նաև տուժողների համար: Նրանք մեղադրվում են ավտոտնակի դարպասների մոտ վիճաբանության ժամանակ այլ անձանց ներկայությամբ Գոռ Առաքելյանին 5 րոպե շարունակ բարձրաձայն հայհոյելու, հարվածելու և թեթև մարմնական վնաս հասցնելու մեջ:

Հիշեցնենք, մեղադրողը միջնորդել էր Գոռ Առաքելյանի համար սահմանել 9 տարվա, Վալերի Հովհաննիսյանի համար՝ 2.5 տարվա, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարվա ազատազրկման պատժաչափ:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG