Մատչելիության հղումներ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր իր ակումբի հետ չմեկնեց Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի մրցաշարում վաղը կայանալիք «Բորուսիա» - «Գաբալա» ֆուտբոլային հանդիպմանը:

Այս մասին հաղորդում են միջազգային լրատվական կայքերը, նշելով, որ պատճառը Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունն է:

Այն մասին, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան, ավելի վաղ տեղեկացրել էր գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեին:

«Ակումբը պատասխանատվություն է կրում իր կիսապաշտպանի անվտանգության համար»,- ասել էր Վացկեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG