Մատչելիության հղումներ

Հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը


Այսօր հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:

Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր համայնքում՝ Գրիբոյեդով փողոցում, երբ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր։

«Մոտեցավ անծանոթ, սև «Գազ-24» 062 LL 10 պետհամարանիշով ծառայողական մեքենա, իջավ մի տղամարդ ու սկսեց հարցուփորձ անել։ Ես ընդհանրապես ոչ մի տեղ չեմ կայանում, ես կանգնել էի, ինքը եկավ, տեսավ, որ ես հաց ու խաղող եմ ուտում, ու պետք է իջնեի կրպակից թերթ վերցնեի։ Էս՝ «ի՞նչ ես, ի՞նչ տաքսի ես»։ Ասում եմ՝ «ո՞վ ես դու, որ քեզ ինֆորմացիա տամ»։ Ասում է՝ «չէ, պետք է տաս, որովհետև ստեղից մարդ են տարել», ասում եմ՝ «հետո ինչ, որ տարել են, դու ո՞վ ես», ասաց՝ «բա, հլը իջի ավտոյից, կասեմ՝ ով եմ»։ Ուզում էր դուռը բացել, չթողեցի, մատնահետքերն էլ դռան վրա են։ Սկսեց քաշքշել, բնականաբար՝ դիմադրում եմ, սկսեց հարվածել, ես հայհոյեցի իրեն, շրջվեցի, որ ինչ-որ բան վերցնեմ, բան չկար, ասաց՝ «էդ ի՞նչ ես վերցնում, գլխիցդ կխփեմ», նստեց իրա մեքենան ու գնաց», - պատմեց Ղազարյանը։

Հարցին, թե ինչի՞ հետ է կապում տեղի ունեցածը, Ղազարյանը պատասխանեց. - «Դժվարանում եմ ասել։ Բայց լկտիությունը... ինքն անպատժելիության լիիրավ երաշխիք ուներ, ըստ երևույթին»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG