Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԶՈւ աշխատանքային խմբերը՝ Երևանում


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2015 թվականի պլանի համաձայն, հոկտեմբերի 20-23-ը երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են նաև, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2015-ի աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG