Մատչելիության հղումներ

Քերրին կայցելի Եվրոպա և Մերձավոր Արևելք


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հոկտեմբերի 21-25-ը պաշտոնական այցեր կկատարի Եվրոպա և Մերձավոր Արևելք:

Բանակցությունների սեղանին են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ու պատերազմը Սիրիայում:

Քերրին հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, ինչպես նաև Հորդանանի թագավոր Աբդալայի հետ:

Սիրիական պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ են նախատեսվում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG