Մատչելիության հղումներ

Մնացական Բիչախչյանը՝ անձնագրային և վիզաների վարչության նոր պետ


Մնացական Բիչախչյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը, արխիվ
Մնացական Բիչախչյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հրամանով` աշխատանքից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։

Միշա Սարդարյանը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունիսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG