Մատչելիության հղումներ

«ԱԱԾ աշխատակիցը» կալանավորվել է խարդախության մեղադրանքով


Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) նախաքննություն է իրականացվում որպես ծառայության աշխատակից ներկայացած անձի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու փաստով:

«Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 1988 թվականին ծնված Լևոն Վալենտինի Դանիելյանը, իր անձը կարևորելու և վստահություն ներշնչելու համար շրջապատում ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Գորիս քաղաքի երկու բնակիչներից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով ավտոմեքենաներ նրանց վաճառելու, իսկ մեկ այլ բնակչից՝ դստերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու հարցում օգնություն ցուցաբերելու պատրվակներով, խաբեությամբ պահանջել և ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար», - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում :

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել «խարդախությամբ՝ վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով 16.527.700 ՀՀ դրամին համարժեք 35.000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար», նախատեսված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննությունը իրականացվում է ԱԱԾ-ի քննչական վարչությունում, Լևոն Դանիելյանը կալանավորված է։ Նրա գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ-ի քննչական վարչությանը, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG