Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայի հարցով փաստաթուղթ ստորագրեցին


Սիրիա - Ռուսական օդուժի Սու-25 ինքնաթիռները թռիչք են կատարում Լաթաքիայի ռազմաբազայից, հոկտեմբեր, 2015թ․

Սիրիա - Ռուսական օդուժի Սու-25 ինքնաթիռները թռիչք են կատարում Լաթաքիայի ռազմաբազայից, հոկտեմբեր, 2015թ․

Պենտագոնի հաղորդմամբ, պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված Սիրիայի օդային տարածքում մարտական թռիչքների ժամանակ պատահարների վտանգը նվազագույնի հասցնելուն:

Փաստաթուղթը ստորագրվել է երեկ:

Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի ենթադրում համագործակցություն և թիրախների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

Անվտանգության նկատառումներով կողմերը աշխատանքային խմբեր կստեղծեն՝ միմյանց հետ հաղորդակցվելու և ինչ-ինչ հարցեր քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG