Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում նկատվել է հրադադարի խախտումների նվազում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հոկտեմբերի 19-ին և 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք (7 արկ), 82 մմ-ոց ականանետ (2 արկ), ՀԱՆ-17 (3 արկ) ու ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետեր: Այդ մասին այսօր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, հոկտեմբերի լույս 21-ի գիշերը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, հիմնականում հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG