Մատչելիության հղումներ

logo-print

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները չեն հետաձգվի կոռուպցիոն սկանդալի պատճառով


Զեպ Բլատեր, արխիվ

Զեպ Բլատեր, արխիվ

Այսօր ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովը կայացրել է որոշում՝ մերժելով ֆուտբոլային սկանդալի պատճառով նախագահի ընտրությունները հետաձգելու առաջարկը:

Ըստ հաղորդագրության, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 26-ին:

Սեպտեմբերին Էթիկայի հանձնաժողովը որոշել էր 90 օրով կասեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար, կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործում ներգրավված Զեպ Բլատերի, ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալցկեի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG