Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ներողություն է խնդրում Ֆրանսիայից


Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը ներողություն է խնդրել Ֆրանսիայի կառավարությունից՝ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի օդանավի կողքով անցած մեկ այլ ինքնաթիռի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու կապակցությամբ:

Երեկ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել էր, թե Նարիշկինի ղեկավարած պատվիրակությանը Ժնև տեղափոխող օդանավի կողքով անցել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռ, որը եղել է «վտանգավոր մոտ»: Ռուսաստանի ԱԳՆ-ը հրավիրել էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և «խորը մտահոգություն» հայտնել:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հերքել էր ռուսական կողմի մեղադրանքները՝ մտահոգություն հայտնելով դեսպանին հրավիրելու կապակցությամբ, և նշել, որ Նարիշկինի ինքնաթիռի կողքով անցել է ոչ թե ֆրանսիական, այլ շվեյցարական F18 ինքնաթիռը։ Ռուսական կողմն ավելի ուշ ընդունել է պնդումը:

Շվեցարիայի պաշտպանության դաշնային պետքարտուղարության ներկայացուցիչ Պիտեր Մինդերը հաստատել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը սխալվել է՝ մեղադրելով Ֆրանսիային: Նա նշել է, որ օդանավի թռիչքը եղել է «սովորական միջոցառում», և ավելացրել․ - «Որևէ անսովոր բան չկա այդտեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG