Մատչելիության հղումներ

Ստամբուլի օդանավակայանում գտել են IWPR-ի Իրաքի տնօրենի դին


Թուրքիա - Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը, արխիվ
Թուրքիա - Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը, արխիվ

«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ» (IWPR) կազմակերպության Իրաքի տնօրենին մահացած են գտել Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանում։

Ժակլին Սաթոնի ընկերները կոչ են արել անհապաղ հետաքննել կատարվածը։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ առանց աղբյուրներ վկայակոչելու հաղորդել են, թե Սաթոնը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, երբ ուշացել է Էրբիլ թռչող օդանավից, քանի որ նոր տոմս գնելու համար գումար չի ունեցել: Այդ վարկածին, սակայն, կնոջ գործընկերները թերահավատությամբ են վերաբերվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG