Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարը ժամանել է Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:

Վիալը նշել է, որ սա իր առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ և այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում, սակայն ընդգծել է, որ տեղյակ է Պաշտպանության բանակի ու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գերազանց աշխատանքի ու համագործակցության մասին, և ներկայացրել է Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մնացականյանը շնորհավորել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին, հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը Պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG